Բաժիններ՝

Հայ դասական և մոդեռն 18 վարպետները՝ մեկ ցուցասրահում

«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ անցկացնում է «ԸՆՏՐԱՆԻ» խորագրով ցուցահանդես՝ ներկայացնելով հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները մեկ հարթակում: Ցուցահանդեսին ներկայացված գործերը բացառապես մասնավոր հավաքածուներից են:

«ԸՆՏՐԱՆԻ» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Ցուցահանդեսին ներկայացված է հայ նկարիչների ընտրանին հայ կոլեկցիոներների աչքերով՝ 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի սկիզբ: Ներկայացված են հայ դասական և մոդեռն 18 վարպետներ՝ Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Վարդան Մախոխյան, Եղիշե Թադևոսյան, Վահրամ Գայֆեջյան, Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար, Արշիլ Գորկի, Լևոն Թութունջյան, Դմիտրի Նալբանդյան, Գառզու, Սարգիս Դիրանյան, Ժան Ժանսեմ, Հակոբ Հակոբյան, Մինաս Ավետիսյան, Աշոտ Հովհաննիսյան, Սեյրան Խաթլամաջյան, Ռոբերտ Էլիբեկյան, թվով 25 ստեղծագործություն:

Սեպտեմբերի 5-29-ը հանդիսատեսը հնարավորություն ունի կողք-կողքի տեսնել հայ արվեստի մի գեղարվեստական պատառիկ, որն արտացոլում է վերջինիս բազմազանությունը և հայ մարդու գեղագիտական ու բովանդակային ողջ խորությունը:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930