Բաժիններ՝

««Լիվերպուլը» տրանսֆերային պատուհանի վերջին օրը Կոուտինիոյի համար պահանջեց 200 մլն եվրո». «Բարսելոնայի» գործադիր տնօրեն

«Կապտանռնագույնները» չկարողացան բավարարել «Լիվերպուլի» ֆինանսական ախորժակը:

«Բարսելոնայի» գործադիր տնօրեն Ալբերտ Սոլերը հաղորդել է, որ «Լիվերպուլը» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին գնահատել է 200 մլն եվրո: Կատալոնական ակումբը մտադրված էր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստին, բայց տեղափոխությունն արդյունքում չկայացավ:

«Երեկ «Լիվերպուլը» ֆուտբոլիստի համար պահանջեց 200 մլն եվրո: Մենք ակումբը չենք ենթարկի վտանգի»,- Սոլերի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական թվիթերյան էջը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» կարող է ձեռք բերել Կուոտինիոյին հունվարին:

Մերսիսայդցիների ղեկավարությունը մեկնաբանել է Սոլերի հայտարարությունը՝ անվանելով այն «բացարձակ սուտ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս