Բժիշկների կողմից մատնանշված առողջ քաշը
Համարվում է, որ կատարյալ քաշն այն քաշն է, որն ունեցել եք 18 տարեկանում: Ցանկալի է այն պահպանել ողջ կյանքում: Բայց եթե Դուք անցած 15-20 տարիների ընթացքում հեռացել եք կատարյալից, չարժե ձգտել վերադառնալ դրան ամեն գնով: Չէ՞ որ յուրաքանչյուր 10 տարին մեկ օրգանիզմի էներգետիկ ծախսերը նվազում են մոտավորապես 10%-ով, հետևաբար՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ մենք ավելացնում ենք 5-7 կգ քաշ, մոտ 10 %): ) Ճարպից պետք է ազատվել գրագետ կերպով, ազատվել պետք է սկսել հենց այդ 10%-ից, սակայն մեկ տարում: Բացի դրանից, ավելի լավ է ձգտել մոտենալ ոչ թե 18 տարեկան ժամանակվա քաշին, այլ նոր, բժիշկների դուրս բերած բանաձևի:
Բրոքքի բանաձևը
Տղամարդու կատարյալ քաշ = (հասակ սանտիմետրերով – 100).1.15
Կնոջ կատարյալ քաշ = (հասակ սանմտիմետրերով – 110).1.15
Օրինակ`170 սմ. հասակով կնոջ կատարյալ քաշը = (170-110).1.15=69 կգ
Կանայք`
Հասակ 147 սմ – քաշ 44-49 կգ
հասակ 150 սմ- քաշ 45-50 կգ
հասակ 152 սմ– քաշ 46-51 կգ
հասակ 155սմ – քաշ 47-53 կգ
հասակ 157սմ- քաշ 49-54 կգ
հասակ 160սմ – քաշ 50-56 կգ
հասակ 162սմ – քաշ 51-57 կգ
հասակ 165սմ – քաշ 53-59 կգ
հասակ 168սմ – քաշ 55-61 կգ
հասակ 170 –քաշ 56-63 կգ
հասակ 173սմ- քաշ 58-65 կգ
հասակ 175 սմ-քաշ 60-67 կգ
հասակ 178սմ -քաշ 62-69 կգ
հասակ 180սմ – քաշ 64-71 կգ
հասակ 183սմ – քաշ 66-72 կգ
Սա կատարյալ քաշի բանաձևի սանդղակն է` կապված հասակի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը