Nike-ը մարզակոշիկները թեթևացրել է ինովացիոն նյութերի հաշվին
Street Beat մարզակոշիկների խանութների ցանցում հայտնվել է Nike-ի Air Max 97 նորացված մոդելը: Այս մասին հաղորդվում է բրենդի օգոստոսի 29-ի մամուլի տեղեկագրում:
Ultra մարզակոշիկներն ավելի թեթեւ են դարձել նորաստեղծական նյութերի եւ ավելորդ դետալներից ազատվելու հաշվին: Մոդելի երեսը պատրաստված է Hyperfuse տեխնոլոգիայով, որն ստացվում է միմյանց հետ երեք տարբեր նյութերի սոսնձման արդյունքում:
2017 թվականի հուլիսի վերջին մակնիշը հայտարարել է Air Max 97 մարզակոշիկների 13 նոր տարբերակների թողարկման մասին: Մարզակոշիկները կհայտնվեն տարբեր գունային լուծումներով: Մոդելը մատչելի կլինի կատարման երեք տարբերակով՝ ստանդարտ OG, լյուքս Premium (այդ թվում՝ օձի կաշվից երեսով) եւ թեթեւացված Ultra 17:
Nike ընկերությունը հիմնվել է 1964 թվականին ԱՄՆ-ում եւ սկզբնապես կոչվում էր Blue Ribbon Sports: Մակնիշի կենտրոնակայանը գտնվում է Բիվերթոնում (Օրեգոնի նահանգ):