«Ասթոն Վիլլան» և «Բիրմինգհեմը» Ջոն Թերրիին առաջարկել են մեկ տարվա պայմանագիր
«Չելսիի» նախկին պաշտպանն ընտրություն է կատարում Չեմպիոնշիփի ակումբների միջև: «Ասթոն Վիլլան» և «Բիրմինգհեմը» Ջոն Թերրիի համար պայքարում առաջատարներն են: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, երկու ակումբներն էլ արդեն առաջարկել են պաշտպանին 1 տարվա պայմանագիր: Ավելի վաղ բրիտանական մամուլը հաղորդել էր, որ «Ասթոն Վիլլան» պատրաստ է Թերրիին առաջարկել 4.5 մլն եվրո մեկ մրցաշրջանի համար:
36-ամյա պաշտպանը հուլիսի 1-ին պաշտոնապես կդառնա ազատ գործակալ:
Թերրիի դեբյուտը «կապույտների» կազմում տեղի է ունեցել 1998 թվականին: Այդ ընթացքում նա նվաճել է 17 տիտղոս, այդ թվում՝ Անգլիայի 5 չեմպիոնական տիտղոս և Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը