Բաժիններ՝

Տատիկի բաղադրատոմս. շերտավոր խմորով և բալով կարկանդակ

Բաղադրիչներ

1. Շերտավոր խմոր
2. Բալ – 0.5 կգ
3. Շաքարավազ – 100 գ
4. Ալյուր – 30 գ

Պատրաստման եղանակը

1. Բալը լվանալ, կորիզները հանել:

2. Շերտավոր խմորը գրտնակել 2-3 մմ հաստության: 10-12 սմ տրամագծով շրջաններ կտրել: Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում դնել 4-5 բալ, ոչ լրիվ թ/գ շաքարավազ, վրան լցնել 1 պտղունց ալյուր: Եզրերը միացնել իրար, ամրացնել:

3. Շարել տապակին, վրան ձվի դեղնուց քսել, թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս