Բաժիններ՝

Պորտուգալիայում անտառային հրդեհից տուժածների թիվը հասել է 204-ի

Պորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհի հետեւանքով տուժածների թիվը 157-ից հասել է 204-ի: Հունիսի 21-ին այս մասին հայտնել է Publico թերթը։

Թերթի տեղեկատվությամբ՝ այս պահին ավելի քան 1,2 հազար հրշեջներ շարունակում են կրակի դեմ պայքարել Պեդրոգան Գրանդի բնակավայրի շրջանում, որտեղ տարերքի զոհ է դարձել 64 մարդ: Բռնկումը, որն սկսվել է հունիսի 17-ի ցերեկը, մինչ այժմ չի հաջողվել լիովին տեղափակել:

Հրդեհի հետեւանքով արդեն այրվել է շուրջ 30 հազար հեկտար անտառ: Ավելի վաղ տեղական ոստիկանությունը ենթադրություն է հայտնել, թե Պորտուգալիայում հրդեհը բռնկել Է կայծակի հարվածի հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս