Բաժիններ՝

Վահան Մարտիրոսյանը՝ Ռուսաստանում երկու ավտոբուսների վթարի մասին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հորդորում է ՀՀ քաղաքացիներին` օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից: Վերջին շրջանում Ռուսաստանում երկու ավտոբուսների վթարի կապակցությամբ նախարարը նշեց, որ դրանք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ են եղել:

«Հորդորում եմ`ժողովրդին ուղղորդեք, որ օգտվեն միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից»,- ասաց Վ.Մարտիրոսյանը:

Նա վստահեցրեց, որ տեսչությունը ստուգումներ է իրականացնում սահմանին, տոմսերի վաճառքի կետերում:

168.am-ի դիտարկմանը, որ եթե սահմանին հսկում եք, ինչպե՞ս են անցնում այդ ավտոբուսները, Վ.Մարտիրոսյանը նշեց, թե իրենց իրավասության մեջ չէ սահմանին ունենալ տրանսպորտային տեսչություն, այն միայն ժամանակ առ ժամանակ է գնում սահման և ստուգումներ անում, տուգանում և չի թողնում շարունակել ճանապարհը:

Կարդացեք նաև

Նախարարի խոսքով` պետք է ներդրվի էլեկտրոնային համակարգ, որը կապ կհաստատի ոստիկանության և մաքսավորների հետ և վերահսկողությունն ավելի կուժեղանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս