Բաժիններ՝

Իսպանիայում տապի պատճառով երկու մարդ է մահացել

Պիրենեյան թերակղզում հաստատված տապը Իսպանիայում երկու մարդու մահվան պատճառ է դարձել։ Երկրի 50 նահանգներից 22-ում հունիսի 19-ին սպառնալիքի բարձր մակարդակ էԷ պահպանում, չնայած անցած շաբաթվա վերջի համեմատությամբ ջերմաստիճանի որոշակի նվազմանը: Այդ մասին հայտնել է Պետական օդերեւութաբանական գործակալությունը (Aemet):

Միայն Կատալոնիայում բժիշներն ընդունել են 147 մարդու, որոնք գանգատվում էին տապի պատճառով վատ ինքնազգացողությունից, հայտնել է Կատալոնիայի բժշկական շտապ օգնության ծառայությունը (SEM):

Հանգստյան օրերին Մադրիդում ջերմաչափի սյուները գերազանցել են 40 աստիճանը. Կադիսում նույնիսկ գիշերը 26,5 աստիճանից չեն իջել:

Սպասվում է, որ հունիսի 19-ին Իսպանիայի միայն երեք նահանգներում՝ Կորդոբայում, Սեւիլիայում եւ Բադախոսում, ջերմաստիճանը կգերազանցի 40 աստիճանը. այստեղ առաջվա պես գործում է վտանգի «նարնջագույն» (նախավերջին) մակարդակը: Մնացած 19 նահանգներում հայտարարված է «սպառնալիքի դեղին մակարդակ»: Թերակղզու մեծ մասում ջերմաստիճանը կլինի 37-39 աստիճան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս