Բաժիններ՝

Էրդողանը կայցելի Գերմանիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-8-ը կայցելի Գերմանիա: Այս մասին հայտնում է Haber Turk-ը:

Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարվել էին, երբ գերմանական կողմը ապաստան էր տվել մի խումբ թուրք զինվորականների, ում պաշտոնական Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջմանը մասնակցություն ունենալու մեջ: Դրանից հետո թուրքական կողմը մերժեց Բունդեսթագի պատգամավորների կողմից Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին այցելելու պահանջը:

Նման հարաբերությունների պայմաններում Էրդողանի այցը Գերմանիա հատկապես մեծ կարևորություն է ներկայացնում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս