Բաժիններ՝

«9 երեխա, 18 թոռ, 33 թոռան զավակ, 20-ից ավել ծոռ». Ղարա տղոնց գերդաստանի Ազգանուշ տատն 100 տարեկան է

Ղարա տղոնց գերդաստանի ավագը՝ Ազգանուշ Ալեքսանյանն այսօր դարձավ 100 տարեկան: Նա ազգի ամենատարեցն է: Մեկ դար ապրած կնոջ ասելիքը շատ է, միայն թե առողջական վիճակը թույլ չի տալիս պատմել ու հիշել: Այս մասին գրում է asparez.am-ը։

9 երեխա, 18 թոռ, 33 թոռան զավակ, 20-ից ավել ծոռ. ընդամենը 73 հոգի. Ազգանուշ տատը ծնվել է 1917 թվականին՝ Արեւմտյան Հայաստանի Բաշուրագյալ գյուղում: Այն գտնվում է Ղարսի տարածաշրջանում եւ հիմա էլ մոտ է հոբելյարի ներկայիս բնակավայրին՝ Թուրքային սահմանակից Երազգավորսին: Ասում է, թե միայն մի փշալար է բաժանում:

Ազգանուշ Ալեքսանյանի ընտանիքը թուրքերի կողմից ճնշումների հետեւանքով Արեւմտյան Հայաստանից գաղթել է Արեւելյան Հայաստան այն ժամանակ, երբ նա եղել է ընդամենը 1-2 տարեկան:

Ազգանուշ-Ազգանուշ տատին խմանմել եւ մեծացրել է հորեղբայրը, ով երեխա չունենալու պատճառով խնդրել է եղբորը, որ իր երեխաներից մեկին տա իրեն: Ազգանուշ Ալեքսանյանը, գալով Արեւելյան Հայաստան, ապրել է Լենինականում, սովորել մանկավարժական ուսումնարանում: 14-15 տարեկանում հանդիպել է ապագա ամուսնուն՝ Բեյբութ Ալեքսանյանին:

Ազգանույշ տատը հիշում է, որ երբ սովորել է Լենինականի ուսումնարանում, հորդառատ անձեւի ընթացքում թաքնվել է ապագա ամուսնու պատրաստած ծածկի տակ, այստեղ էլ պատահական հանդիպել է ու սիրահարվել:
Մինչ Երազգավորս գյուղի Ղարա տղոնց ազգ հարս գալը, նա աշխատել է Շիրակի մարզի

Ոսկեհասկ եւ Բենիամին գյուղերի մանկապարտեզներում՝ որպես մանկապարտեզի վարիչ: Երազգավորս գալուց հետո նույն պաշտոնը զբաղեցրել է նաեւ այս համայնքի մանկապարտեզում:

Ազգանուշ Ալեքսանյանն անդրադառնալով իր՝ երկարակացությանը, հիշում է ամուսնու՝ մանկավարժ Բեյբութ Ալեքսանյանի հոգատար վերաբերմունքը:

Ազգանուշ տատ-Ամուսինս ինձ լավ է պահել, իրար հետ սանատորիաներով, Մոսկվաներով ման ենք եկել,-հիշում է նա:

Ազգանուշ տատը նախընտրում է կարդալ, բայց վերջին մի քանի ամիսներին թողել է սիրած զբողմունքը՝ առողջական խնդիրների պատճառով: Հարազատները նշում են, որ մի քանի ամիս առաջ ընկել ու կորտրել է ոտքը, այժմ տրամադրություն չունի եւ շատ բաների մասին չի ցանկանում խոսել:

-Բոլորին առողջություն եւ հաջողություն եմ ցանկանում, երկրին էլ՝ խաղաղություն,-իր ծննդյան օրը մարդկանց այսպես դիմում ու մաղթում 100-ամյա կինը:

Ազգանուշ Ալեքսանյանը նաեւ հիշում է իր եւ ամուսնու անցած դժվարությունների մասին: Պատմում է, որ 1937 թվականին, երբ զբաղեցնում էր մանկապարտեզի վարիչի պաշտոնը, իր տետրին փակցրել է պետական գործիչ է Աղասի Խանջյանի լուսանկարը, որն էլ առիթ է դարձել, որ խորհրդային իշխանությունները ամուսնուն ձերբակալեն: Պատմության հետաքրքրությունը, կնոջ խոսքով, այն է, որ ամուսինը Եղիշե Չարենցի հետ եղել է նույն բանտախցում, ամուսնուն 8 ամիս անց ազատ են թողել:

Նարեկ Կիրակոսյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս