Ռեկորդային թվով կանայք են ընտրվել Ֆրանսիայի խորհրդարանում
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում 223 կին է ընտրվել հունիսի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում, ինչը ռեկորդ է երկրի համար: Այդ մասին հայտնել են փարիզյան ԶԼՄ-ները:
Այդպիսով, կին պատգամավորները կազմում են 577 տեղանոց Ազգային ժողովի պատգամավորների 38,65 տոկոսը:
Նախորդ գումարման Ազգային ժողովում կար 155 կին:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կկազմեն «Առաջ, հանրապետություն» հաղթող կուսակցությունից պատգամավորների 46,45 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: