Բաժիններ՝

Մակրոնի կուսակցությունը դաշնակիցների հետ բացարձակ մեծամասնություն է ստացել Ազգային ժողովում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը դաշնակիցների հետ միասին բացարձակ մեծամասնություն է նվաճել երկրի խորհրդարանի ստորին պալատում: Այդ մասին վկայում են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ հունիսի լույս 19-ի գիշերը հրապարակված տվյալները:

Այսպես, վերջնական արդյունքների համաձայն՝ այդ կուսակցությունն ունի 308 տեղ խորհրդարանի 577-տեղանոց ստորին պալատում, «Դեմոկրատական շարժումից» նրա կենտրոնամետ դաշնակիցները կունենան 42 տեղ:

Խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր ուժը կլինեն «Հանրապետականներից» աջերը (113 տեղ)՝ «Դեմոկրատների և անկախների դաշինքից» կենտրոնամետ աջերի (18 տեղ) հետ միասին: Բացի այդ, ևս վեց տեղ ունեն աջերի այն ներկայացուցիչները, որոնք «Հանրապետականների» կազմում չեն:

Սոցիալիստները կարող են 29 տեղի հույս ունենալ, «Չհնազանդված Ֆրանսիայից» ծայրահեղ ձախերը և Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը՝ ընդհանուր առմամբ 27 տեղ: Ծայրահեղ աջ «Ազգային ճակատն» ունի ութ տեղ: Մնացած պատգամավորները ներկայացնում են ավելի փոքր կուսակցություններ և շարժումներ:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 42,6 տոկոս, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է դարձել Ֆրանսիայի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս