Բաժիններ՝

Խնձորի պովիդլո՝ պատրաստված տնային պայմաններում

Պովիդլոն լինում է հատապտղային կամ մրգային: Պովիդլոն կարելի է մատուցել թեյի հետ, ինչպես նաև կարելի է դրանով պատրաստել կարկանդակ կամ թխվածքաբլիթ: Առաջարկում ենք Ձեզ շատ համեղ տնական խնձորի պովիդլոյի բաղադրատոմս:

Բաղադրիչներ

1. Թթու խնձոր – 2.5 կգ
2. Շաքարավազ – 1.5 կգ

Պատրաստման եղանակը

1. 2.5 կգ թթու խնձորը լվանալ, մաքրել և հեռացնել կորիզները:

2. Պատրաստված խնձորները շարել տակապի մեջ և ուղարկել նախապես 170-180 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 20 րոպե:

3. Թողնել ջեռոցում՝ մինչև լավ փափկելը: Խնձորը կարելի է նաև եփել շատ քիչ ջրով կամ գոլորշիով:

4. Փափկած խնձորը հանել ջեռոցից, թողնել՝ սառչի, մանրացնել բլենդերում և անցկացնել մաղով:

5. Ստացված խնձորի խյուսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 1.5 կգ շաքարավազ, խառնել և գրեթե անընդհատ խառնելով եփել՝ մինչև պատրաստ լինելը:

6. Երբ պովիդլոն սկսում է պոկվել կաթսայի պատերից և դառնում է կիսաթափանցիկ, 1 գդալ պովիդլո դնել ափսեի մեջ: Եթե պովիդլոն չի ծորում և դրանից հեղուկ դուրս չի գալիս, ուրեմն այն պատրաստ է:

7. Թողնել, որպեսզի պովիդլոն սառչի և մատուցել թեյի հետ կամ օգտագործել այն տորթեր, կարկանդակներ, թխվածքաբլիթներ պատրաստելու համար: Պովիդլոն պետք է պահպանել մութ, չոր և սառը վայրում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս