Բաժիններ՝

Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատի որոշ աշխատակիցներ նկատողություն են ստացել

Տարեցների նկատմամբ վատ վերաբերմունքի համար Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատի որոշ աշխատակիցներ նկատողություն են ստացել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը:

«Տարեցների նկատմամբ վերաբերմունքի մասով կարող եմ ասել, որ նկատել եմ վատ վերաբերմունք աշխատողների կողմից: Ես համապատասխան քայլեր եմ ձեռնարկել, մասնավորապես, նկատողություն եմ տվել: Չի բացառվում, որ տարեցներն աշխատակցին հունից հանել են, սակայն այդ պատճառաբանությունն ինձ համար ընդունելի չէ: Ցանկացած դեպքում տարեցներին պետք է վերաբերվել հոգատարությամբ ու խնամքով»,-ասաց Վահան Զուրաբյանը:

Վահան Զուրաբյանը տեղեկացրեց, որ լինում են դեպքեր, երբ տարեցներն են միմյանց ծեծում: Այդ դեպքում նրանց հետ առանձին աշխատում են սոցիալական աշխատողները, հոգեբանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս