«Եթե 46 թիվը կրկնվի, ջուրը բարձրահարկ շենքերն էլ կքանդի». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հորդառատ անձրեւների պատճառով մայրաքաղաքում առաջացած գետերի վերաբերյալ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասաց, որ ջրահեռացման, ջրատար համակարգերի ոչ ճիշտ շահագործելու հետևանքով է քաղաքը հայտնվում աղետալի վիճակում:

Գետառի փակելը, պարոն Սանասարյանի համոզմամբ, մի օր բերելու է ջրհեղեղի: Նրա խոսքով, 1946 թվականին հորդառատ անձրեւի պատճառով Գետառը վարարել է և «իր հետ անգամ 30 տոննանոց ժայռաբեկոր է պոկել, բերել»: Եվ, եթե 46 թիվը կրկնվի, ապա, ըստ Հակոբ Սանասարյանի, այդ ուժգնությամբ ջուրը բարձրահարկ շենքերն էլ կքանդի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս