Բաժիններ՝

Պայթուցիկ սարքը գործել է համերգային դահլիճից դուրս. մանրամասներ՝ «Մաչեսթր-Արենա» մարզադաշտում ահաբեկչական գործողությունից. BBC

«Մաչեսթր-Արենա» մարզադաշտում ահաբեկչական գործողությունը, որը մայիսի լույս 23-ի գիշերը կատարեց լիբիական ծագմամբ մահապարտ Սալման Աբեդին, նրա կողմից պլանավորվում էր 2016 թվականի դեկտեմբերից: Այս մասին հայտնել է BBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբիայի անվտանգության ծառայությանը:

Հեռուստաալիքը հայտարարել է, որ լիբիական կողմը կարեւոր տեղեկատվություն է ունեցել Մեծ Բրիտանիայի տարածքում Միացյալ Թագավորության հպատակություն ունեցող ահաբեկչի շփումների վերաբերյալ:

Լիբիայի իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ երկրի հատուկ ծառայություններն Աբեդիին, նրա կրտսեր եղբորը՝ Հաշեմին, եւ հորը՝ Ռամադանին, հետեւել են ահաբեկչությունից շատ առաջ: Ներկայում նրանց գրեթե ամեն օր հարցաքննում են: Մանչեսթրում գրոհի հաջորդ օրը երկուսն էլ Տրիպոլիում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի կասկածանքով:

BBC-ի տեղեկատվությամբ՝ հարցաքննություններից մեկի ժամանակ Հաշեմը հաստատել է, որ եղբոր հետ ԻՊ-ի շարքերն է մտել տակավին 2015 թվականին: Ավելի վաղ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հայտնել էին, որ Սալմանն ահաբեկչական գործողությունից ոչ շատ առաջ եղել է Սիրիայում, որտեղ պատրաստություն է անցել ԻՊ-ի ճամբարներում:

«Մանչեսթր-Արենա» մարզադաշտում պայթյունը որոտացել է ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտից անմիջապես հետո: Պայթուցիկ սարքը գործել է համերգային դահլիճից դուրս, ճեմասրահում: Աաբեկչական գործողության զոհ է դարձել 22 մարդ, վիրավորվել է 75 հոգի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս