Նախարարի փոփոխությունը թանկ է նստելու ՔԿՀ ղեկավարների վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի փոփոխությունը թանկ է նստելու քրեակատարողական հիմնարկի մի շարք ղեկավարների վրա:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում ՔԿՀ պետերի շրջանում, նոր նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է ազատվել հատկապես կոռումպացված, վատ աշխատող կադրերից: Իսկ որ ՔԿՀ-ներում կոռուպցիան աներևակայելի չափերի է, հայտնի է ամենքին: «Ժոդովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին մի շարք ՔԿՀ ղեկավարներ գտնվում են արձակուրդում, և վերջիններիս ասել են, որ արձակուրդից վերադառնալուց հետո լուրջ փոփոխություններ են սպասվում, իսկ թե ում ինչ ճակատագիր է բաժին ընկնելու, դեռևս պարզ չէ:

Մեզ հայտնի դարձավ, որ որոշ ՔԿՀ ղեկավարներ արդեն հարամված են համարում արձակուրդը և սպասում են իրենց հետագա ճակատագրին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս