Բաժիններ՝

Պուերտո Ռիկոյի բնակիչները քվեարկել են որպես նահանգ ԱՄՆ-ին միանալու օգտին

Հանրաքվեին մասնակցած պուերտոռիկացիների մեծամասնությունն արտահայտվել է նահանգի իրավունքներով ԱՄՆ-ին արշիպելագի միանալու օգտին: Այս մասին հաղորդել է Reuters-ը:

Հօգուտ այն բանի, որ ամերիկյան դրոշին հայտնվի 51-րդ աստղը, հանդես է եկել քաղաքացիների 97 տոկոսը: Ըստ որում ընտրատեղամասեր է եկել ձայնի իրավունք ունեցող 2,2 միլիոն ընտրողների ընդամենը 23 տոկոսը:

Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ռիկարդո Ռոսելոն (Ricardo Antonio Rossellց Nevares) պետության՝ ԱՄՆ-ի կազմ մտնելու կողմնակից Է: Նրա կարծիքով՝ դա կղզու բարեկեցությունը բարելավելու լավագույն միջոցն Է, որի արտաքին պարտքը կազմում Է 70 միլիարդ դոլար. բնակչության աղքատության 45-տոկոսանոց մակարդակ, կրթության եւ առողջապահության ցածր որակ եւ գործնականում չգործող կենսաթոշակային համակարգ:

Հունիսի 11-ին կայացած հանրահարցման արդյունքները կրում են հանձնարարական բնույթ: Պուերտո Ռիկոն Միացյալ Նահանգների կազմ մտցնելու համար անհրաժեշտ Է ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշումը:

Պուերտո Ռիկոն ԱՄՆ-ից կախյալ տարածք է, գտնվում է Միացյալ Նահանգների կառավարման ներքո, բայց երկրի անբաժանելի մասը չէ: Պուերտոռիկացիներն ունեն երկքաղաքացիություն՝ Պուերտո Ռիկոյի եւ ԱՄՆ-ի՝ առանց ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու իրավունքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս