Բաժիններ՝

Մազերը չափազանց բարա՞կ են. կարդացեք սա

Մազերը չափազանց բարա՞կ են, թափվո՞ւմ են, չգիտե՞ք՝ ինչ անել այս խնդրի դեմ պայքարելու համար։ Steptohealth.ru-ն գրում է, որ բարակությունը կարող է կապված լինել մազերի որակի հետ, սակայն հաստ մազերը ևս ժամանակի ընթացքում կարող են թափվել և բարակել, ինչը կապված է որոշակի հանգամանքների հետ։

1. Խոլեստերինի բարձր մակարդակ։ Արյան մեջ խոլեստերինի բարձր քանակն ու ճաղատությունը կապված են միմյանց հետ։ Եթե խոլեստերինի քանակը բարձր է, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այն կարգավորելու համար։

2. Զարկերակային բարձր ճնշում։ Որքան բարձր է զարկերակային ճնշումը, այնքան մեծ է մազաթափության հավանականությունը։

3. Սթրես։ Սա մազաթափության ամենատարածված պատճառներից մեկն է։ Հոգեկան վիճակը կարգավորելուց հետո մազաթափությունը դադարում է։

4. Ծերացում։ Տարիքի մեծացման հետ մեկտեղ՝ որոշ սննդարար նյութերի յուրացումը վատանում է, ինչի հետևանքով մազերը շատ բարակ են դառնում։ Այդ պատճառով հարկավոր է հետևել, որ սննդակարգը հավասարակշռված լինի, և օրգանիզմը ստանա իրեն հարկավոր սննդարար նյութերը։

5. Վարակներ։ Որոշ բակտերիալ և սնկային վարակներ թեփ և գլխամաշկի չորություն են առաջացնում։ Եթե այս խնդիրները ժամանակին չլուծվեն, կհանգեցնեն մազերի բարակության։

6. Հորմոնալ փոփոխություններ։ Սրանք մազաթափության առավել հաճախ հանդիպող պատճառներն են կանանց շրջանում։ Այդ փոփոխությունները տեղի են ունենում դաշտանադադարի, հղիության, դաշտանային ցիկլի ընթացքում, ինչպես նաև վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների դեպքում։

7. Դեղամիջոցներ։ Մազաթափության և մազերի բարակության պատճառ կարող են դառնալ նաև որոշ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են արթրիտի դեպքում, հակաբեղմնավորիչները, դեպրեսիայի դեմ նախատեսված դեղամիջոցները։

8. Սխալ սնունդ։ Մազերը կարող են բարակել երկաթի, վիտամինների անբավարար քանակի հետևանքով։

Մազաթափությունը դադարեցնելու համար առաջին հերթին հարկավոր է հասկանալ, թե ինչ խնդրի հետևանք է այն, և պայքարել դրա դեմ։ Գոյություն ունեն նաև բնական միջոցներ, որոնք կարող են օգտակար լինել այս խնդրի դեմ պայքարում։

Մերսում՝ ձիթապտղի և ռոզմարինի յուղերով։ Մերսեք գլխամաշկը՝ օգտագործելով այս յուղերից մեկը։ Սա կօգնի լավացնել արյան շրջանառությունը։
• Բնական շամպուն օգտագործեք։ Սա կօգնի խուսափել մազարմատների մոտ քիմիական միջոցների կուտակումից։
• Նվազագույնի հասցրեք վարսահարդարիչի օգտագործումը։ Շատ բարձր ջերմաստիճանը վնասում է մազերին։
• Հապալաս, ելակ, սև հաղարջ, նուռ։ Հապալասը պարունակում է մանրաթելեր, հակաօքիդանտներ, վիտամիններ C, A, B, E, K, հանքանյութեր՝ պղինձ, մագնեզիում, մանգան, կալիում, ֆոլաթթու։ Ելակը մեծ քանակով վիտամին C է պարունակում, ֆոլաթթու, կալիում։ Սև հաղարջը խթանում է մազերի աճը, հարուստ է մի խումբ օգտակար նյութերով։ Նուռը համարվում է լավագույն հակաօքսիդանտներից մեկը, որը հրաշալի միջոց է բարակ մազերի համար։
• Մասուր։ Ժողովրդական բժշկության մեջ դեռ վաղ ժամանակներից օգտագործվում են մազուրի պտուղները, ծաղիկներն ու տերևները։ Մազաթափության դեպքում դրա սերմերի յուղով մերսեք գլխի մաշկը։
• Ծծումբով հարուստ մթերք։ Մազերն ամրացնելու և մազաթափությունը կանխարգելելու համար սննդակարգ ներառեք ձու, սերմեր, սոյա, ընդեղեն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս