Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Երևանում` ԱՄՆ դեսպանատան մոտ. երիտասարդ աղջիկ է մահացել. ժամանել են ՀՀ և Երևանի ՃՈ պետերը. shmashyan.com

Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ու նեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Lada Priora մակնիշի 97 ՕP 999 համարանիշի, Daewoo մակնիշի 34 MR 370 համարանիշի և Nissan մակնիշի 34 RՏ 533 համարանիշի ավտոմեքենաները։

Բախումից հետո էլ Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհին՝ երիտասարդ աղջիկ, տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։ Ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ինքնությունը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս