Բաժիններ՝

Cartier-ը հայելային էֆեկտով ակնոցներ է ստեղծել

Cartier ժամացույցների-ոսկերչական տունը նորացրել է Panthere de Cartier արեւապաշտպան ակնոցների հավաքածուն: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղկագրում, որը հունիսի 9-ին ստացվել է «Լենտա.ռու»-ի խմբագրությունում: Շարքում տեղ են գտել երեք նոր մոդելներ:

Ավիատոր ակնոցներն աչքի են ընկնում զարդարանքով եւ ոսպնյակների գույնով. դրանք պատրաստված են ոսկեգույն, դեղձագույն եւ երկնագույն երանգներով՝ հայելային էֆեկտով: Մոդելները զարդարված են հովազի պատկերով:

Ֆրանսիական Cartier ժամացույցի-ոսկերչական տունը հիմնվել է 1847 թվականին Փարիզում Լուի Ֆրանսուա Քարտիեի կողմից: Ներկայում այն վաճառքների ցուցանիշով երկրորդ կամ երրորդ ժամացուցային բրենդն է լյուքս սեգմենտում՝ քանակական ցուցանիշներով զիջելով սոսկ Rolex-ին: Բացի ժամացույցներից եւ թանկարժեք զարդերից, Cartier-ն արտադրում է ակնոցներ, գրող գործիքներ, կաշվե եւ մետաքսե աքսեսուարներ եւ օծանելիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս