Բաժիններ՝

NASA-ն ներկայացրել է ապագա 12 աստղանավորդներին, որոնք ընտրվել են 18 հազար թեկնածուներից

Հինգ կին եւ յոթ տղամարդ են ընդգրկվել NASA-ի աստղանավորդների նոր խմբում, նրանք պետք է թռիչքներ կատարեն Լուսնի սահմաններից դուրս եւ, հնարավոր է, առաջինը թռչեն Մարս: Այդ մասին հունիսի 7-ին Հյուսթոնում Ջոնսոնի անվան Տիեզերական կենտրոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտնել է գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Լայթֆութը:

«Դուք ներկայացնում եք Ամերիկայում լավագույններից լագագույններին… NASA-ի ամբողջ թիմը պատրաստ Է օգնել ձեզ առաջիկա առաքելություններին պատրաստվելու գործում»,- ասել է Լայթֆութը:

2017 թվականի ասղանավորդների դասարանի ընտրության հայտեր էր տվել ռեկորդային թվով՝ 18 հազար 353 մարդ,- ԱՄՆ-ում այս մասնագիտության նկատմամբ նման հետաքրքրություն դեռ երբեք չի եղել:

Արարողությանը նաեւ մասնակցում էր ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, ով հայտարարել է, որ «դուք մեզնից լավագույններն եք … եւ պետք է թռիչքներ կատարեք Լուսնի սահմաններից դուրս եւ, հնարավոր է, դառնաք առաջիններն, ովքեր կթռչեն Մարս»: Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվել են 2015 թվականի դեկտեմբերից մինչեւ 2016 թվականի փետրվարը: Հայտեր կարող էին տալ ԱՄՆ-ի այն քաղաքացիները, ովքեր բակալավրի աստճան ունեն ինժեներիայի, կենսաբանության, բժշկագիտության, համակարգիչների կամ մաթեմատիկայի բնագավառում, ինչպես նաեւ զինվորական օդաչուները, որոնք թռել են առնվազն հազար ժամ:

Երջանիկներին, որոնք նախքան առաջին թռիչքը պետք է երկու-երեքամյա պատրաստություն անցնեն, ընտրել են հիսուն ֆինալիստներից: Ապագա աստղանավորդները պատրաստություն սկսելու համար Հյուսթոն կժամանեն արդեն օգոստոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս