Գուտերիշն ակնկալում է ԱՄՆ-ի հետագա մասնակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հուսով է, որ ԱՄՆ-ն, չնայած Փարիզի համաձայնագրից դուրս գալուն, կշարունակի կլիմայական փոփոխությունների կանխման աշխատանքը։
«Բոլոր երկրները պետք է լիովին հանձնառու լինեն Փարիզի համաձայնագրի կատարմանը: Համոզված եմ, որ նույնիսկ ամերիկյան հասարակությունը, նահանգները, քաղաքները կշարունակեն հավատարիմ մնալ կանաչէկոնոմիկային՝ կատարելով ամերիկյան հասարկության ստանձնած հանձնառությունները»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: