WikiLeaks-ը տվյալներ է հրապարակել ԿՀՎ-ի կողմից ստեղծված «Պանդեմիա» վիրուսի մասին
WikiLeaks պորտալը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր չափաբաժին է հրապարակել Vault 7 ընդհանուր վերտառությամբ հրապարակումների շարքի շրջանակներում։
Կիբեռլրտեսության միջոցների վերաբերյալ փաստաթղթերի նախորդ փաթեթը՝ «Աթենասը» (Athena) հրապարակվել է մայիսի 19-ին: Հերթական հրապարակումը նկարագրում է այն նախագիծը, որը ԿՀՎ-ն նշել է որպես «Պանդեմիա»(Pandemic) :
Ծրագիրը թույլ է տալիս հեռավոր օգտատերերի համակարգիչները «վարակել» տեղային ցանցի ներսում ֆայլերի հաղորդման գործընթացում: Ըստ որում սերվերում սկզբնական ֆայլը չի փոխվում, այն վերափոխվում է հենց հաղորդման գործընթացում, ինչը դժվարացնում է դրա բացահայտումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: