«Թուրքիայում մահապատժի վերականգնման պարագայում ԵՄ հետ բանակցությունները կդադարեցվեն». Յունկեր
Եվրահանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերը հայտարարել է, որ եթե Թուրքիան որոշում կայացնի վերականգնել մահապատիժը, ապա դա կդառնա Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների վերջը: Այս մասին Յունկերը խոսել է Բեռլինում հրավիրված քննարկման ժամանակ:
Յունկերն ընդգծել է, որ վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են նաև մահապատժի վերականգնման հարցը:
«Նրան ասացի՝ եթե մահապատիժը վերականգնվի, այդ ժամանակ կգա բանակցություններին վերջ տալու ժամանակը»,-ասել է նա: Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, սակայն, որ կողմ չէ բանակցությունների դադարեցմանը: