Բաժիններ՝

ԱՄՆ­-ի և ԿԺԴՀ­-ի ներկայացուցիչները կարող են ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Եվրոպայում. TBS

ԱՄՆ­-ի եւ ԿԺԴՀ-­ի ներկայացուցիչներն այժմ բանակցություններ են վարում ոչ պաշտոնական կոնսուլտացիաների կազմակերպման շուրջ, որոնք կարող են անցկացվել արդեն այս շաբաթ Հյուսիսային Եվրոպայի երկրներից մեկում:

Այդ մասին հայտնել է TBS ճապոնական հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ կոնսուլտացիաներին կարող են մասնակցել ԿԺԴՀ­-ի ԱԳ նախարարության եւ ամերիկյան պահպանողական հետազոտական հիմնադրամի ներկայացուցիչները, որը, ինչպես պնդվում է, մոտ է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին:

Այդ հանդիպմանը, հեռուստաընկերության տվյալներով, քննարկվելու է երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ ԱՄՆ-­ի չորս քաղաքացիների հնարավոր ազատման հետ կապված հարցեր, որոնք այժմ բանտարկված են ԿԺԴՀ-­ում:

Անցած ամսին, ինչպես նշում է TBS­-ը, երկու երկրների ներկայացուցիչների միջեւ ոչ պաշտոնական շփումներ են եղել Օսլոյում, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս