![](/banners/BeFunky-design.jpg)
Չիլին հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագրի ստորագրմամբ
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/259cf80b33ce71b2f047b8193dc06576_640x420.jpg)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական կոլեգիայի անդամ, ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյանա Վոլովայայի և առևտրի հարցերով Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրես Ռեբոլյեդոյի հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Չիլիի փոխարտգործնախարարը հանդիպմանը շեշտել է, որ իր երկրի համար ԵԱՏՄ երկրների հետ համագործակցությունն իրենց համար առաջնահերթություն է: «Մեր նպատակն է հարաբերությունները զարգացնել այն ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի երկկողմ առևտրային պայմանագրի ստորագրումը», նշել է Անդրես Ռեբոլյեդոն: Իր հերթին Տատյանա Վոլովայան շեշտել է, որ նման որոշումը շատ կարևոր է ինչպես Չիլիի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների համար, ուստիև պահանջում մանրամասն աշխատանք:
Կողմերն անդրադարձել են նաև աշխատանքային կարևորության մի շարք հարցերի: