Տիգրան Հարությունյանը 100 տոկոսանոց արդյունքով է սկսել Վրաստանի ակումբային առաջնությունը
Վրաստանի ակումբային առաջնությունում կայացել են առաջին չորս տուրերի հանդիպումները:
Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի երեք ներկայացուցիչ` միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանն ու Տիգրան Հարությունյանը և Սուսաննա Գաբոյանը: Բաղդասարյանը գլխավորում է «Սամեգրելո» ակումբը, այս թիմի կազմում հանդես է գալիս նաև Սուսաննա Գաբոյանը, իսկ Տիգրան Հարությունյանը ներկայացնում է «Նոնա» ակումբը:
Վրաստանի ակումբային առաջնությունում հաջող է հանդես գալիս «Նոնա» ակումբը ներկայացնող Տիգրան Հարությունյանը, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: Վահե Բաղդասարյանը 4 հնարավորից վաստակել է 0,5 միավոր, իսկ Սուսաննա Գաբոյանը` 1,5 միավոր:
Խաղացված տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Ռուսթավի» և «Նոնա» ակումբները, որոնք իրենց բոլոր հանդիպումներն ավարտել են հաղթանակով, իսկ «Սամեգրելո» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Բաղդասարյանն ու Գաբոյանը, ընթանում է 5-րդ հորիզոնականում: