Բաժիններ՝

Ադրբեջանում ավարտվել է սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը

Ադրբեջանում ավարտվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, Բաքվի ժամանակով 19:00-­ի դրությամբ փակվել են բացված 56-27 ընտրական տեղամասերը: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ հանրաքվեն համարվում է կայացած:

Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն անցկացվել է կոպտագույն խախտումներով: Գրանցվել են միևնույն ընտրողների կողմից տարբեր ընտրատեղամասերում մի քանի անգամ քվեարկելու փաստեր: Կան տվյալներ Խըրդալան քաղաքի ընտրատեղամասում ծրարներով քվեաթերթիկներ լցոնելու մասին:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը քվեարկության ընթացքի մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ դպրոցի ուսուցիչները հանձնարարում են երեխաների ծնողներին մասնակցել քվեարկությանը մոտակա ընտրատեղամասերում` անկախ այն փաստից, թե որտեղ են նրանք գրանցված: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ապահովի վեց ծնողի մասնակցություն: Երրորդ ընտրատեղամասում պաշտոնապես գրանցվ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս