Բաժիններ՝

Հայաստանի առավել բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականները

Հայտնի դարձան Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Արդյունավետ գիտաշխատող – 2016» մրցույթի արդյունքները: Ընդհանուր առմամբ մրցույթի հաղթող են ճանաչվել 99 գիտնականներ, այդ թվում բնական գիտությունների (60), ճարտարագիտության և տոխնոլոգիայի (15), հասարակական գիտությունների (7), հայագիտության և հումանիտար գիտությունների (15)։

Առավել մեծ թվով գիտնականներ ներկայացնում են Երևանի պետական համալսարանը` 26, Ալիխանյանի անվ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտը` 17, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 9, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ`4, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ` 7, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ` 5, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը` 3 և Հայ‐Ռուսական (Սլավոնական) համալսարան` 3:

Մրցույթում հաշվի են առնվել տպագրված աշխատանքները և դրանց վրա կատարված հղումները, գիտաժողովներում զեկուցումները, ատենախոսությունների ղեկավարությունը, գիտական թեմաների ղեկավարությունը, ստացած դրամաշնորհներն ու մրցանակները և գիտակազմակերպական ակտիվությունը: Մրցույթի հաղթող գիտնականները ամսական կստանան 1¬¬62000-ական դրամ հավելավճար: Առավել արդյունավետ աշխատող գիտնականների ցուցակը վերանայվելու է յուրաքանչյուր տարի:

Հայկական աստղագիտական ընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս