Ֆյուրին հետաձգել է Կլիչկոյի հետ մենամարտը դեպրեսիայի պատճառով
Թայսոն Ֆյուրիի և Վլադիմիր Կլիչկոյի միջև մենամարտի հետաձգման պատճառը շատ անսպասելի էր:
Բրիտանական The Telegraph պարբերականը հաղորդում է, որ Թայսոն Ֆյուրիի և Վլադիմիր Կլիչկոյի միջև մենամարտի տեղափոխության պատճառը դարձել է գործող չեմպիոնի դեպրեսիան:
Աղբյուրը տեղեկացնում է, որ բրիտանացու համար սա առաջին ծանոթությունը չէ դեպրեսիայի հետ և ավելի վաղ նա արդեն այս հոգեբանական հիվանդության դեմ բուժման կուրս անցել է: Ֆյուրիի ճամբարի ներկայացուցիչները պատմել են, որ բրիտանացին կորցրել է բռնցքամարտելու մոտիվացիան և գտնվում է դեպրեսիայի մեջ, ինչի հետ կապված նրան անհրաժեշտ է թերապիայի նոր կուրս:
Հիշեցնենք, որ Կլիչկոյի և Ֆյուրիի միջև մենամարտի հետաձգման մասին հայտնի դարձավ երեկ: Կա հավանականություն, որ բրիտանացին կզրկվի իր գոտիներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը