Սամվել Կարապետյանի «Տաշիրը» երկրորդն է Ռուսաստանի խոշորագույն առևտրային կենտրոնների սեփականատերերի ցուցակում

Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը Malls.ru պորտալի «Ռուսաստանի 100 խոշորագույն առևտրային կենտրոնների սեփականատերերի» վարկանշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Աղյուսակը կազմվել է պորտալի անցկացրած ուսումնասիրության արդյունքում:

Վարկանշային աղյուսակը կազմվել է GLA-հարթակների (Global Leasing Area) մակերեսի ծավալի հիման վրա, որոնք պատկանում են Ռուսաստանի առևտրային կենտրոններում տեղակայված ընկերություններին:

Հետազոտության արդյունքներով՝ հիմնական բրենդները, որոնք պատկանում են «Տաշիր» ընկերությունների խմբին, ՌԻՈ-ն է, «Երևան Պլազան», «Ռայկին Պլազան», «Կալուգա XXI դար»-ը:

Ընդհանուր առմամբ՝ ընկերությանը պատկանում է 25 օբյեկտ, այն ներկայացված է ՌԴ 15 քաղաքներում: «Տաշիրի» GLA-ի ցուցանիշը 793 հազար քառակուսի մետր է:

«Ռուսաստանի առևտրային կենտրոնների 100 խոշորագույն սեփականատերերի» ցուցակում «Տաշիրը» զիջում է միայն Ikea Centres Russia-ին:

Forbes ամսագիրը 2010 թվականին առաջին անգամ Սամվել Կարապետյանին ներառել էր Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանշային աղյուսակում: Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվել էր 0.75 մլրդ դոլար և նրան ապահովել 91-րդ հորիզոնականը:

Ներկայումս գործարարի կարողությունը գնահատվում է 4 մլրդ դոլար: tash-vnitr_640x372

Տեսանյութեր

Լրահոս