ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Հալեպի արեւելյան հատվածի ուղղությամբ հասցված հարվածը
ԱՄՆ պետդեպարտամենտը չի մեկնաբանի Հալեպի արեւելյան հատվածի ուղղությամբ հասցված հարվածը: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:
«Մենք չենք մեկնաբանի Սիրիայում իրականացվող բռնության մասին ամեն հաղորդագրություն»,- հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Հալեպի արեւելյան հատվածում ինտենսիվ ռմբակոծման հետեւանքով 70 զոհված անձանց մասին: Դեռեւս հստակեցված չէ, թե ով է հասցրել հարվածը:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին դադարեցնել ռազմական ավիատեխնիկայի կիրառումը այնքան ժամանակ, որքան հնարավոր է, որպեսզի բոլորը տեսնեն, որ կողմերն ունեն լուրջ մտադրություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ»,ասել է ներկայացուցիչը:
Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր Հալեպի արեւելյան հատվածում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների սկսելու մասին: Հալեպի արեւելյան հատվածը գտնվում է ծայրահեղական խմբավորումների վերահսկողության տակ: