Բաժիններ՝

ԱՄՆ-­ում հաքերին դատապարտել են 20 տարվա ազատազրկման ԻՊ հետ համագործակցելու համար

Միացյալ Նահանգներում 20 տարվա ազատազրկման են դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցած հաքերին: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:

21-­ամյա Արդիթ Ֆերազին ծնունդով Կոսովոյից է: Նա ԻՊ-­ին տրամադրել է ԱՄՆ պետական ծառայողների եւ զինվորական պաշտոնյաների ավելի քան 1000 անուններ, որոնք կարող էին դառնալ ահաբեկիչների զոհերը:

Հաղորդվում է, որ հաքերը ձերբակալվել է Մալայզիայում: ԱՄՆ­-ում սա առաջին դեպքն է, երբ անձը մեղադրվում է միաժամանակ եւ ահաբեկչության, եւ հաքերային գործունեություն իրականացնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս