Մեկնարկել է մերձավորարևելյան խնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների քառյակի հանդիպումը
Մերձավորարևելյան խնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների քառյակի հանդիպումն անցկացվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:
Հանդիպմանը մասնակցում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՄԱԿի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Կողմերը քննարկելու են պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման ուղիները: