Առեղծվածային դեպք Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 24-ամյա երիտասարդ. shamshyan.com
Քիչ առաջ Արմենիա բժշկական կենտրոն դանակահարված վիճակում երիտասարդ տղա է տեղափոխվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը Դավթաշեն 2-րդ թաղամասի 126 շենքի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Ղազարյանն է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։