Բաժիններ՝

Պավել Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացվել է

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Պավել Մանուկյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը:

2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս