 
                        Հայաստանը մինչև մյուս շաբաթվա վերջ կունենա նոր կառավարություն
 
                                    Հայաստանը մինչև մյուս շաբաթվա վերջ կունենա նոր կառավարություն: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Փոփոխությունների գործընթացը շարունակական է, և մինչև մյուս շաբաթվա վերջ մենք կունենանք նոր կառավարություն»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ՀՀԿ-ն վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարումը: «Մենք` հանրապետականներս, վարչապետ Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ենք: Մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որպեսզի վարչապետ Կարապետյանի կառավարությունը իրականացնի այն բոլոր աշխատանքները, որի համար նրանք նշանակվել են այդ բարձր պաշտոններին», եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        