ԱՄՆ փոխնախագահը Իրաքի վարչապետի հետ քննարկել է Մոսուլի ազատագրման հարցը
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ ՀայդերԱլ Աբադիի հետ քննարկել է «Իսլամականպետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Մոսուլի ազատագրման հետ կապված հարցեր: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»ն:
Իրաքի Մոսուլ քաղաքը 2014թ. հայտնվել է ահաբեկիչների վերահսկողության տակ: Իրաքի բանակը պատրաստվում է մինչև տարվա վերջ վերադարձնել Մոսուլը: ԱՄՆ փոխնախագահ Բայդենը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ, որպեսզի վերահաստատի կայունության և անվտանգության հաստատման հարցում Իրաքի ջանքերին ԱՄՆ-ի աջակցությունը: ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Իրաքի վարչապետին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ակտիվ պայքարի համար: