Բաժիններ՝

Անգլիական լիգայի գավաթում «Մանչեսթեր Յունայթեդ»-­ը հյուրընկալվելիս ուժերն է չափելու «Նորթհեմփթոն Թաուն»­-ի հետ

Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում պայքարն են սկսում մանկունյական ակումբները: լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ հերթական դիմակայություններում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս ուժերն է չափելու «Նորթհեմփթոն Թաուն»-­ի հետ, իսկ «Մանչեսթեր Սիթի»­-ն մրցակցի հարկի տակ մրցելու է «Սուոնսի Սիթի»-­ի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-­ը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ 3 անընդմեջ պարտություն է կրել և այլևս նահանջելու տեղ չունի: Եթե առաջնությունում «Յունայթեդ»-­ը հաջող հանդես գար և Եվրոպա լիգայում էլ ցուցադրեր լավագույն որակները, ապա մանչեսթերյան ակումբի երկրպագուները գուցե ընդունեին լիգայի գավաթում թիմի անհաջող խաղը, սակայն այսպիսի պարագայում նույնիսկ Լիգայի գավաթի խաղարկությունում Ժոզե Մոուրինյոն պարտվելու իրավունք չունի, այլապես կարող է լցվել «Յունայթեդ»-­ի և երկրպագուների և ղեկավարների համբերության բաժակը:

Այս խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»­-ի գլխավոր մարզիչ Ժեզե Մոուրինյոն հայտարարել է, որ դժգոհ է թիմի ավագ Ուեյն Ռունիի ցուցադրած խաղից և կարող է այսուհետ նրան թողնել պահեստայինների նստարանին: Բրիտանական «Independent»-­ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»­-ի մեկնարկային կազմի չորս տարբերակ, առանց Ռունիի:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է տարբերակներից երկուսում:

Մանչեսթերյան ակումբներից մյուսը «Սիթի»-­ն մրցակցի դաշտում խաղալու է «Սուոնսի Սիթի»-­ի հետ: Ուելսյան ակումբն արդեն այս մրցաշրջանում ցույց է տվել, որ սեփական հարկի տակ կարող է լուրջ մրցակից լինել առաջատարների համար: «Սուոնսի»­-ն սեփական հարկի տակ կարողացել է ոչ­ոքի խաղալ «Չելսի»-­ի հետ: Հանդիպումից առաջ «Մանչեսթեր Սիթի»-­ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է, որ վատ չէր լինի, որ իր թիմը ճաշակեր նաև պարտության համը:

Անգլիական լիգայի գավաթում տեղի այսօր տեղի կունենան նաև հետևյալ հանդիպումները.

«Ֆուլհեմ»­ – «Բրիսթոլ Սիթի»

«Քուինզ Պարկ Ռենջերս»­ – «Սանդերլենդ»

«Սաութհեմփթոն» – ­«Քրիսթալ Փելաս»

«Վեսթ Հեմ» – ­«Աքրինքտոն Սթենլի»

«Սթոք Սիթի»­ – «Հալլ Սիթի»

«Տոտենհեմ»­ – «Գիլինգհեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս