Բաժիններ՝

Հալեպում ՀՀ հյուպատոսն Անկախության տոնի առթիվ այցելել է «Ռադիո Երազ» ռադիոկայան

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը սեպտեմբերի 20­ին այցելեց հայկական «Ռադիո Երազ» ռադիոկայան, որտեղ հարցազրույց տվեց ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Հարցազրույցի ընթացքում գլխավոր հյուպատոսն անդրադարձավ անկախության տարիների ձեռքբերումներին, նոր ընդունված Սահմանադրության հիմնադրույթներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրականացվող ջանքերին:

Տիգրան Գևորգյանը, բարձր գնահատելով Հալեպի ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում գործող «Ռադիո Երազ»­-ի ազգանվեր գործունեությունը, շնորհավորեց ողջ անձնակազմին և հալեպահայությանը գալիք անկախության տոնի կապակցությամբ:

2011 թվականից ի վեր սփռվող «Ռադիո Երազ»­-ի գրասենյակը Հալեպում և ամբողջ Սիրիայում միակ հայկական ռադիոկայանն է, որն իր գործունեությունն իրականացնում է երկրում շարունակվող պատերազմի պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս