Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում եւ ոսկե մեդալ է ստացել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-­ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության մասին զեկույցով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների, ասպիրատների եւ ուսանողների առջեւ, համալսարան, որը նա ինքն ավարտել է ավելի քան 30 տարի առաջ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-­ը, համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցեւը ԵԱՏՀ-­ի կոլեգիայի նախագահին հանձնել է ՍՊՊՏՀ-­ի Պատվավոր դոկտորի պատմուճան եւ ոսկե մեդալ:

«Ինձ համար մեծ պատիվ է բարձր կոչման արժանանալ հարազատ համալսարանում, եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ ձեր վստահությունը»,- ­ասել է Տիգրան Սարգսյանը պարգեւատրումից հետո:

«Որպես տնտեսագետ, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ ես ցանկանում եմ պատմել այն թրենդների մասին, որոնք այսօր որոշում են համաշխարհային տնտեսության զարգացումը: Այսօր եկեք խոսենք Եվրասիական տնտեսական միության մասին, որը շատ դինամիկորեն է զարգանում: Այն աշխարհում ամենալուրջ տնտեսական միավորումն է Եվրամիությունից հետո»,­- ընդգծել է ԵԱՏՀ-­ի կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ տարածաշրջանային միավորումների ձեւավորումը դարձել է համաշխարհային տնտեսության կարեւորագույն թրենդներից մեկը, որն ակտիվորեն թափ է առնում:

Իգոր Մաքսիմցեւը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՀ-­ի կոլեգիայի նախագահին ելույթի համար եւ խնդրել է հիշատակի գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս