Բաժիններ՝

Հայտնի է Եվրո-2020-­ի անցկացման ձևաչափը

ՈւԵՖԱ-­ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրո-­2020­-ի անցկացման ձևաչափը և մրցաշարի խաղերի տեղաբաշխումը`ըստ քաղաքների: Մրցաշարի 2 կիսաեզրափակիչ հանդիպումները և եզրափակիչը տեղի կունենան Լոնդոնի «Ուելբլի» մարզադաշտում:

Խմբային մրցաշարի 3­-ական հանդիպում և մեկական քառորդ եզրափակիչ տեղի կունենա հետևյալ քաղաքներում և ստադիոններում.

Բաքու` Ադրբեջան «Օլիմպիական» մարզադաշտ

Մյունխեն` Գերմանիա «Արենա Մյունխեն» մարզադաշտ

Հռոմ` Իտալիա «Օլիմպիկո» մարզադաշտ

Սանկտ Պետերբուրգ` Ռուսաստան «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտ:

Խմբային մրցաշարի 3-­ական հանդիպում և մեկական 1/8 եզրափակիչ տեղի կունենա հետևյալ քաղաքներում.

Ամստերդամ`Հոլանդիա «Ամստերդամ Արենա» մարզադաշտ

Բիլբաո, Իսպանիա «Սան­Մամես» մարզադաշտ

Բրյուսել, Բելգիա «Եվրոսթեդիում» մարզադաշտ

Բուխարեստ, Ռումինիա` «Նացիոնալե» մարզադաշտ

Բուդապեշտ, Հունգարիա` «Ֆերենց Պուշկաշ» մարզադաշտ

Կոպենհագեն, Դանիա` «Պարկեն» մարզադաշտ

Դուբլին, Իռլանդիա` «Դուբլին Պարկ» մարզադաշտ

Գլազգո`Շոտլանդիա` «Հեմփթոն Պարկ» մարզադաշտ:

Եվրո-2020-ին կմասնակցեն 24 ազգային հավաքականներ: Ազգային հավաքականները կբաժանվեն 10 խմբերի, որոնցում առաջին և 2­-րդ տեղ գրաված թիմերը կստանան եվրոյին մասնակցելու իրավունք: Ընտրական մրցաշարը կմեկնարկի 2019 թվականի մարտից և կտևի մինչև նոյեմբերը: Մյուս 4 մասնակիցները ի հայտ կգան ՈւԵՖԱ-­ի կողմից կազմակերպվող նոր մրցաշարի` «Ազգերի Լիգա»­-ի անցկացման շնորհիվ: Մրցաշարի որոշիչ անցումային խաղերը տեղի կունենան 2020-­ի մարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս