Բաժիններ՝

Արդյո՞ք վարչապետը կառաջարկի, և արդյո՞ք նախագահը կնշանակի. Հրանուշ Հակոբյանի հնարավոր պաշտոնանկության մասին

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ի նախաձեռնությամբ  ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Գլխավոր պողոտայում մեկնարկեց  ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էր նաև  ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ խոսելով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի, սիրիահայերի խնդիրներին մասին,  Հրանուշ Հակոբյանը պատասխանելով լրագրողների  հարցերին՝ անդրադարձավ նաև  նոր կառավարության կազմում իր ներկայության կամ հնարավոր պաշտոնանկության հարցին.

«Մեր երկրում գոյություն ունեն օրենքներ, Սահմանադրություն, որի համաձայն՝ Կառավարության  փոփոխությունը տեղի է ունենում վարչապետի առաջարկությամբ՝ նախագահի  հրամանագրերով: Ինչպես կորոշեն՝ այնպես էլ տեղի կունենան փոփոխությունները: Իմ անձնական տեսակետն այս պարագայում էական չէ, կարևորը ղեկավարների որոշումն է՝ արդյո՞ք վարչապետը կառաջարկի, և արդյո՞ք նախագահը կնշանակի: Նորից եմ կրկնում՝ ինչպես կորոշեն, այնպես էլ կվարվեմ»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս