Հեղինակավոր Daf Bama Music Awards 2016-ի շրջանակներում «Լավագույն հայ երգչուհի» է ճանաչվել Սիրուշոն
Սիրուշոն մասնակցել է Daf Bama Music Awards մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի է ունեցել գերմանական Համբուրգ քաղաքում։ Միջազգային Daf Bama Music Awards մրցանակաբաշխության ընթացքում Սիրուշոն հաղթող է ճանաչվել «Լավագույն հայ երգչուհի» անվանակարգում:
Հեղինակավոր Daf Bama Music Awards 2016-ում երգչուհին ներկայացել է իր համար այցեքարտ դարձած «Քելե քելե» երգով:
Նշենք, որ մրցանակաբաշխությանը մասնակցել է նաև Անդրեն, ով արժանացել է «Լավագույն հայ երգիչ» կոչմանը:
Daf Bama Music Awards մրցանակը շնորհում է Daf Entertainment ընկերությունն արդեն երկրորդ տարին երաժշտական ոլորտում երաժիշտների ունեցած ձեռքբերումների համար։