Բաժիններ՝

ԿԽՄԿ-­ն Հայաստանում առաջին անգամ ռազմադաշտային վիրաբուժության թեմայով սեմինար կանցկացնի

Երևանում մեկնարկում է եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժության թեմային, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համատեղ։ Ինչպես տեղեկացրին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից, դասընթացը կանցկացվի 2016թ․սեպտեմբերի 2­4-­ը:

Դասընթացին մասնակցում են քաղաքացիական և ռազմական ոլորտի շուրջ 85 վիրաբուժներ և վնասվածքաբաններ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն լրացուցիչ գիտելիքներ հրազենային վերքերի և վնասվածքների բուժման, ռազմադաշտային վիրաբուժությունում անզգայացման, վարակների դեմ և արտակարգ իրավիճակներում հիվանդների մեծաքանակ հոսքի կառավարման և այլ խնդիրների մասին։

Դասընթացը կվարեն ԿԽՄԿ­իփորձառու վիրաբույժներ և դասախոսներ Մարտին Հերմանը (Գերմանիա) և Մարկո Պինա Պինտորը (Իտալիա), որոնք երկար տարիներ աշխատել են տարբեր երկրներում գործող ԿԽՄԿ հիվանդանոցներում, ինչպես նաև վարել են բազմաթիվ նման դասընթացներ տեղական մասնագետների համար։

Ռազմադաշտային վիրաբուժության դասընթացը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից կշնորհվեն ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացում) կրեդիտներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930