ԵԱՀԿ ՄԽ համանախագահը խոսել է սեպտեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հնարավոր հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի վերջին ՄԱԿ-­ի գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ: Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Համանախագահները շարունակում են կապ պահպանել կողմերի հետ, և այս ամսվա վերջում ՄԱԿ­ի գագաթնաժողովի շրջանակներում պլանավորում են հանդիպել արտաքին գործերի նախարարների հետ»,-­ ասել է Ուորլիքը:

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հաջորդ շաբաթ համանախագահները հույս ունեն Մոսկվայում հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Մոսկվայում մենք մտադիր ենք քննարկել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

Բանակցությունների սեղանի շուրջ մենք մտադիր ենք քննարկել
նաև հետագա քայլերը»,­ ընդգծել է Ջեյմս Ուորլիքը:

ՄԱԿ­ի 71-­րդ գագաթնաժողովը տեղի կունենա Նյու Յորքում, սեպտեմբերի 13­26-­ը:

Տեսանյութեր

Լրահոս