Բաժիններ՝

Միշել Տեմերը կստանձնի Բրազիլիայի նախագահի պաշտոնը

Բրազիլիայի Սենատի նախագահ Ռենան Կալեյրոսը հրավիրել է Կոնգրեսի հանդիսավոր նիստ, որպեսզի երկրի նախագահի պաշտոնում հաստատվի Միշել Տեմերը: Այդ մասին հաղորդում է Globo-­ն:

Տեմերը Բրազիլիան կնախագահի մինչ 2018 թվականի վերջ` Դիմլա Ռուսսեֆֆի լիազորությունների դադարեցման ժամանակահատվածում:

2018­-ին տեղի կունենան նախագահական նոր ընտրություններ:

Օգոստոսի 31­-ին Բրազիլիայի Սենատը կողմ է քվեարկել նախագահ Ռուսսեֆֆի իմպիչմենտի օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս