Օլանդն ընդունել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի հրաժարականը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել է երկրի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնի հրաժարականը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Մակրոնը հրաժարական է տվել իր` գործող նախագահ Օլանդին հավատարմության թեմայով ամիսներ տևած խոսակցություններից հետո:
Հունիսի սկզբին Ֆրանսիայում Մակրոնի ուղղությամբ հավկիթներ էին նետել` ընդունած աշխատանքային բարեփոխումների պատճառով: